Պարոնյան թատրոնում բացվելու է փոքր դահլիճ՝ միայն հայկական ներկայացումների համար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջից թատրոնում բացվելու է փոքր դահլիճ:
«Թատրոնում կար նկարչական արվեստանոց, սակայն արդեն ժամանակը չէ, որ մենք հետնավարագույները նկարենք, այլ նյութեր են օգտագործվում: Արվեստանոցը վերափոխվեց դահլիճի: Այն բաց է բոլորի համար, բաց է այն երիտասարդների համար, ովքեր ուզում են գործ անել»,- ասաց նա՝ հավելելով, որ դահլիճն ունի հետաքրքիր կառուցվածք:
Նրա խոսքով, բեմում աշխատողը պետք է մեկ սկզբունք պահպանի՝ բեմադրել միայն հայ ժամանակակից և դասական պիեսներ, վեպեր, պատմվածքներ, երգեր:
«Պետք է լինի միայն ազգային շունչ»,-նշեց Ե. Ղազանչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա