Սահմանադրության նախագծով պառլամենտը կզգա ժողովրդի շունչը. Վարդան Պողոսյան
Սահմանադրության փոփոխությունները ապահովում են իշխանությունների բաժանման և սահմանափակման սկզբունքի ուժեղացում: Այսօր այդ մասին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների մասին քննարկման ժամանակ հայտարարեց Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահամանդրագետ Վարդան Պողոսյանը:
Նախագծով առաջարկվող համակարգային փոփոխությունների իրականացմամբ գերնախագահական Սահմանադրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, որը հենց խորհրդարանական համակարգն է:
Սահմանադրագետի խոսքով, սահմանադրական իրավունքի և պրակտիկայի միջև չի լինի այնպիսի մեծ անջրպետ, ինչպիսին այժմ գոյություն ունի: Ավելին, նրա խոսքով, կապահովվի հավասարակշռությունը բարձրագույն մարմինների միջև՝ ՀՀ Նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, Դատական համակարգ:
«Պառլամենտը կզգա ժողովրդի շունչը, դա առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված նախագծերի մասով է, ըստ որի, եթե 50 000 ստորագրություն ներկայացվի, կմտնի խորհրդարանի օրակարգ, իսկ երբ նախագիծը չի դրվում, 300 000-ի դեպքում նախագիծը պետք է պառլամենտը դնի հանրաքվեի»,-բացատրեց Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան