Շվեյցարացի գրողը բարկացել է գրականության Նոբելյան մրցանակակրի հայտարարություններից
Շվեյցարացի գրող Էլեն Ռիշարը գրականության Նոբելյան մրցանակակիր բելառուսցի գրող Սվետլանա Ալեկսիևիչին մեղադրել է սուտ խոսելու մեջ` հայտարարելով, թե նա խեղաթյուրել է Դոնբասի հակամարտության փաստերը: Այդ մասին տեղեկացնում է Vesti.ru-ն վկայակոչելով Tribune de Genève պարբերականին:
«Մենք ինքներս ենք ընտրում թեմաները, որոնց մասին գրում ենք: Բայց եթե դուք հայտարարում եք, թե ձեր ստեղծագործությամբ պայքարում եք ստի դեմ, ապա այդ դեպքում ինչու եք ասում, թե ռուսների 86 տոկոսը ուրախ էր, որ Դոնբասում մարդիկ են մահանում: Տիկին, նման հայտարարությունները ոչ միայն ստըահոդ են, այլ նաև վիրավորական», -հայտարարել է շվեյցարացի գրողը:
Տիկին Ռիշարին բարկացրել են հոկտեմբերի 8-ին մամլո ասուլիսում արված Ալեկսիևիչի հայտարարությունները: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրը հայտարարել էր, թե Ուկրաինայում իրավիճակը «ռուսական ներխուժման» հետևանք է: Նաև ասել էր, որ սիրում է ռուսական հումանիզմը, բայց չի սիրում «Ստալինի, Բերիայի և Շոյգուի աշխարհը»:
Շվեյցարացի գրողը արձագանքելով բելառուսցի գրողին բերել էր Դոնբասի մի բնակչուհու օրինակը, որը կորցրել էր ոտքը կրակահերթի հետևանքով. Լիլիա անունով կինը իր մարմնով փրկել էր 11-ամյա որդու կյանքը և դրա հետևանքով կորցրել ոտքը: Շվեյցարացի գրողը հայտարարել էր, որ դա միակ դեպքը չէ և դրա թիկունքին կանգնած է ուկրաինական կառավարությունը` Արևմուտքի հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա