Յանուկովիչի որդին ՄԻԵԴ-ում հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) իր իրավունքների խախտման կապակցությամբ հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի: Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Յանուկովիչի մամլո խոսնակ Յուրի Կիրասիրը:
«Իր հայցով նա ՄԻԵԴ-ին խնդրում է հաստատել, որ խախտվել են իր իրավունքները, մասնավորապես խախտվել է իր սեփականության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը: Նա իր հայցի մեջ նշել է նաև, որ Ուկրաինայի նախկին նախագահի որդին լինելու համար ինքը խտրականության է ենթարկվել», -հայտարարել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում