Նոր կուսակցության գաղափարախոսության համար աշխատում ենք. Արա Աբրահամյան
«Մենք բոլորս դպրոց ենք գնացել, ռեվոլյուցիայի դերն ի կատարած, ամեն ինչի կարևոր հիմքը դա գաղափարախոսությունն ա, եթե մենք չունենանք ճիշտ գաղափարախոսություն, մեր շուրջ ոչ ոք չի հավաքվի: Պատրաստվում ենք նոր կուսակցություն ստեղծել, մեր գաղափարախոսության համար բոլորս աշխատում ենք», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ գաղափարախոսություն է դրվելու նոր կուսակցության հիմքում:
Արա Աբրահամյանը նախընտրեց գաղտնի պահել ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը և հորդորեց համբերատար սպասել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:
«Մեր ամեն կառուցողական ծրագրերը պետք ա լինեն գաղափարախոսության շուրջը, գրքեր կտպագրենք, կտեսնեք: Բայց հիմնականը միայն մի բան ա` եթե որևիցե կուսակցություն ուզում է հաղթել, պետք է ունենա շատ հստակ, հասկանալի մի գաղափարախոսություն, որը ժողովրդի կողմից պետք ա ընդունված լինի, որ ժողովուրդը համախմբվի էդ գաղափարախոսության շուրջը», -հայտարարեց Աբրահամյանը:
Նախորդող հրապարակումներ`
Մենք Հայաստանում իշխանափոխության չենք անելու. Արա Աբրահամյան
Ես կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Արա բրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան