Պուտինը միշտ ճիշտ ա, ինքը հանձնարարություններ ա տալիս, ես կատարում եմ. Արա Աբրահամյան
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ ու էն խորհրդի անդամն եմ, որի նախագահը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ա: Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, ինքը հանձնարարություններ ա տալիս ես կատարում եմ», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է ՌԴ նախագահի հետ:
Նշենք, որ Արա Աբրահամյանը նկատի ուներ ՌԴ Նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի Տեղեկատվական աջակցության հարցերի պետական ազգային քաղաքականության հանձնաժողովը, որի անունը այդպես էլ չասաց: Նա նաև ՌԴ Նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի պրեզիդիումի անդամ է:
Հարցին, թե «դաբռո» ունի՞ Ռուսաստանի նախագահից, ի պատասխան Արա Աբրահամյանը ծիծաղեց ու ասաց. «Գիտեք` ինչ կա, ես դաբրո եմ ստանում Ռուսաստանի նախագահից, երբ գործում եմ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ռուսաստանից դուրս ինչ դաբռո: Դաբռոն տալիս են մալիշկեցիք»:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՌԴ նախագահի հետ կատարված միջադեպը, երբ Պուտինը կշտամբել էր Աբրահամյանին այն բանի համար, որ Ռուսաստանում 3 միլիոնից քիչ հայ է ապրում։
«Իհարկե, Պուտինը միշտ ճիշտ ա, բայց ես ասեմ` Ռուսաստանում, իրոք, ապրում է մոտ 3 մլն հայ», -արձագանքեց Աբրահամյանը:
Նախորդող հրապարակումներ`
Մենք Հայաստանում իշխանափոխության չենք անելու. Արա Աբրահամյան
Ես կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Արա բրահամյան
Նոր կուսակցության գաղափարախոսության համար աշխատում ենք. Արա Աբրահամյան
Շատ ժամանակ ինձ ասում են` պարոն Աբրահամյան դուք չեք ամաչո՞ւմ, որ ռուսերեն լավ չեք խոսում. Արա Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան