Անկարայի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյուններից հետո պաշտոնից հեռացվել է Անկարայի ոստիկանապետ Քադրի Քարթալը, ինչպես նաև հետախուզության ու անվտանգության վարչությանների պետերը:
Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ անվտանգության պատասխանատուները պաշտոնից հեռացվել են հոկտեմբերի 10-ի ահաբեկչության գործով ամբողջական ու թափանցիկ քննություն ապահովվելու նպատակով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ և պահանջել ներքին գործերի ու արդարադատության նախարարների հրաժարականը:
Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը: Այդ կապակցությամբ վարչապետը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ:
Անկարայում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ թուրքագետի մեկնաբանությունները կարդացեք այստեղ:
Հարևան երկրի մայրաքաղաքում պայթյունների վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին
Անկարայի բնակիչների համար արգելափակել է Twitter-ը և Facebook-ը
Անկարայի պայթյունից հայ երիտասարդ է վիրավորվել
Անկարայում զոհվերի թիվը հասել է 86-ի (լուսանկարներ)
Անկարայում երկու պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի
Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել, կան մեծ թվով զոհեր