Հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ երեկոյի ընթացքում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին։ Համերգը կայանում է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։
Երեկոյի ընթացքում կհնչեն Գեորգի Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ երկու հայաստանյան պրեմիերա։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին:
Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»