Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԱՀ ղեկավար կազմին
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում հադիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի և նույն կազմակերպության համանախագահ Էնթոնի Բարսամյանի և հետ:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների և ԼՂՀ պետական կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Արցախի հանրային-տնտեսական կյանքի զարգացման հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԱՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Նույն օրը Աշոտ Ղուլյանը մասնակցել է Փարաքարի պուրակում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հիշատակին նվիրված ծառատունկին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում