Տիգրան Արզաքանցյանին զգուշացրել են, թե Մոսկվայում իր դեմ մահափորձ է լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում:
«Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանը սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն»,-գրել է թեթրը:
Տիգրան Արզաքանցյանը թերթին ասել է, որ այժմ գտնվում է Արգենտինայում, սակայն օրեր առաջ Մոսկվայում էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ.«Մենք էլ դեմն առել ենք, «безопасность»-ը ինչ պետք է, արվել է»։
«Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան