Օրանժ Արմենիան Երևանի 50 հանրային ավտոբուսներում թարմացրել է WiFi սարքերը
Այսուհետ Երևան քաղաքի չորս երթուղիների առավել շատ ուղևորներ կկարողանան օգտվել Օրանժ Արմենիայի կողմից մատուցվող անվճար WiFi կապից: Օրանժ Արմենիայի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում հիմնականում ուսանողների երթևեկն ապահովող 5, 20, 41 և 28 համարի 50 ավտոբուսներում տեղադրվել են Օրանժ Արմենիայի վերջին սերնդի MyBox 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք թույլ են տալիս ինտերնետին միաժամանակ միացնել 32 սարք և ապահովում մինչև 21.6 Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Այս նախագիծը կարևորում ենք, քանի որ այն իրապես ցույց է տալիս,թե ինչպես են նորարար տեխնոլոգիաները բարեփոխում մարդկանց առօրյան: Շարժական ինտերնետ կապի առավելություններն օգտագործելով՝ կարողանում ենք ուղևորների՝ ավտոբուսում անցկացրած ժամանակը դարձնել ավելի բովանդակալից և հնարավորություն ստեղծել, առանց հավելյալ միջոցներ վատնելու, այն օգտագործել ընկերների հետ շփման, օրվա լուրերին ծանոթանալու և համացանցում նավարկելու համար» - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
«WiFi ամենուր» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հետ Օրանժ Արմենիայի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2011 թվականին, երբ ավտոբուսներում տեղադրվել էին Օրանժ Արմենիայի MyFi մոդեմներ: Այժմ, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ շատ ավելի մեծ թիվ են կազմում սմարթֆոններ ու պլանշետներ օգտագործողները՝ Օրանժ Արմենիան նշված չորս երթուղիներում MyFi մոդեմները փոխարինել է MyBox մոդեմներով, քանի որ վերջիններս թույլ են տալիս ինտերնետին միաժամանակ միացնել առավել մեծ թվով սարքեր: Մնացած ավտոբուսներում ուղևորները կշարունակեն օգտվել անվճար WiFi ինտերնետից Օrange MyFi սարքերի միջոցով: