Սմբատ Հակոբյանն իր և Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը չի տրամադրել իրավապահներին. «Ժողովուրդ»
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը դեռևս իրավապահներին չի տրամադրել իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին և դրա հիման վրա հայտարարել, որ իր կարծիքով, իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը:
«Իսկ թե ինչու իր խոսքը ապացուցող փաստը չի ներկայացնում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջինիս հեռախոսահամարը անջատված է: Իսկ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ինքը իրավասու չէ, որևէ բան հայտնել, թե ինչ ապացույցներ ունեն իրավապահ մարմինները, ով ինչ է նրանց տրամադրել, կամ չի տրամադրել: Ըստ փաստաբանի՝ երկու օրից Սմբատ Հակոբյանն անձամբ կպատասխանի բոլոր հարցերին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան