ՀԷՑ-ի նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը։ Հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։
ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկ-սպառող շփում այլևս չի լինի։ ՀԷՑ-ի նոր սեփականատերը համոզված է, որ այդ նոր համակարգը ներդնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի կորուստների ծավալները։
Թերթը հիշեցնում է, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները տարեկան կազմում են 12-ից 13 տոկոս, կամ նույն է թե՝ 25-ից 30 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան