Ականատես. Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտները ադրբեջաներեն էին խոսում
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել: Մզկիթում նա տեսել է 4 հոգի, որոնք իրար մեջ ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սև ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց:
Աղջիկը պնդել է, որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը: Այդ կապակցությամբ վարչապետը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ:
Պայթյուններին հետևած դեպքերի մասին կարդացեք՝
Ո՞մ են ձեռնտու Անկարայում տեղի ունեցած պայթյունները. Պարզաբանում է թուրքագետը
Անկարայի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին
Անկարայի բնակիչների համար արգելափակել է Twitter-ը և Facebook-ը
Անկարայի պայթյունից հայ երիտասարդ է վիրավորվել
Անկարայում զոհվերի թիվը հասել է 86-ի (լուսանկարներ)
Անկարայում երկու պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի
Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել, կան մեծ թվով զոհեր