Մեկնարկեց «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» գիտաժողովը
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի քննարկման հիմնական թեման Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ Ցեղասպանությունների հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտeսական հիմնախնդիրները:
Գիտաժողովին ներկա են ավելի քան 100 մասնակիցներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից:
Գիտաժողովի կազմակերպիչներն են ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն:
Գիտաժողովը սկսեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվեց, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն:
Հայտարարվեց, որ առաջին գործնական և իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով և Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ: