Գրիգոր Կյոկչյանը՝ «Նոր ալիք»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի և իր ելույթի մասին
«Անկախ ամեն ինչից, իսկապես ուրախ էի ու հնարավորություն ունեցա մասնակցել «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանն՝ անդրադառնալով մրցույթի երկրորդ ելույթի ժամանակ տեղի ունեցած անցանկալի միջադեպին:
Երգիչը պատմեց, որ Հայաստանի՝ հեռարձակման լիցենզիա չունենալու պատճառով չի կարողացել նախնական ծրագրի համաձայն դուետով հանդես գալ երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ և այդ պատճառով որոշվել է, որ նա պետք է երգի մրցույթի կազմակերպիչների որոշած արտիստի հետ:
Նա վստահեցրեց, որ ցանկացած մրցույթի ժամանակ հնարավոր է հասնել հաջողության, եթե ճիշտ ես պատրաստվում. «Մեզ մոտ դա կստացվեր, եթե չստիպեին երգել մի երչգուհու հետ, ով ոչ սթափ ու ոչ ադեկվատ էր իրեն պահում: Պետք է IOWA խմբի երգչուհու հետ երգեինք Իգոր Նիկոլաևի «Երկու աստղ» երգը: Երգի համար կար երկու գործիքավորում՝ մեր և IOWA-ի տարբերակներով: Մրցույթի հիմնադրի Իգոր Կրուտոյի հավանությանն արժանացավ և ընտրվեց մեր ներկայացրած տարբերակը, չնայած խումբը դժգոհություն էր հայտնում ընտրության հետ կապված»,-պատմեց երգիչը:
Կյոկչյանը նշեց, որ երլույթից առաջ՝ վերջին փորձի ժամանակ, ընտրված գործիքավորմամբ տարբերակի փոխարեն միանում է այն տարբերակը, որը որ չի ընտրվել. ««Սխալվել ենք, ոչինչ, ոչինչ» այսպիսի պատասխան է գալիս ռեժիսորի կողմից: Հետո էլ ասացին, որ ժամանակ այլևս չկա և պետք է երգել այս տարբերակով»:
Կատարողն ասաց, որ այս միջադեպից հետո ինքը ցանկացել է հրաժարվել և չշարունակել մրցութին մասնակցությունը, բայց մի քանի պատճառ ստիպել է նրան շարունակել մասնակցությունը:
«Եթե ես հրաժարվի, սկանդալ կհասունանար, իսկ Հայաստանը հետագայում այս մրցույթին մասնակցելու իրավունքից կզրկվեր, ինչն իմ կողմից էգոիզիմ կլիներ»,-նշեց երգիչը:
Երգիչը վերջում շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր կարողացել են սթափ դատել իրավիճակը, ճիշտ գնահատական տալ իր ելույթներին. «Մարդիկ տեսնելով իմ առաջին և երրորդ ելույթները, հասկանում էին, որ երկրորդ օրվա ելույթի համար ամենափոքր մեղքի բաժինը մենք ենք ունեցել»:
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը մրցութային առաջին կատարել է Boney M.-ի «Sunny», իսկ երկրորդ օրը` IOWA-ի հետ ներկայացրել «Երկու աստղ», երրորդ մրցութային օրը` «Աֆրո» կոչվող ստեղծագործությունները: «Նոր ալիք»-ի այս տարվա հաղթողն էր Damir Kedzo-ն` Խորվաթիայից: Գրիգոր Կյոկչյանը վերջնական հաշվարկներով 7-րդն է եղել:
Նախորոդող հրապարակումներ՝
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը՝ «Լավագույն արտիստ» ըստ woman.ru-ի ընթերցողների
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային երրորդ օրը հավաքել է 98 միավոր
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանն ունի 167 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա