Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա կիրականացնեն. «Հրապարակ»
Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հավաքվելու են կառավարության շենքի առջև և պահանջելու են հանդիպում վարչապետի, արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։
«Նոր նախարար է, նրան անակնկալ կմատուցենք։ Գուցե ցմահ դատապարտյալների մասին լսած չլինի, գնանք ասենք, որ իշխանությունների կողմից անտեսված ցմահ դատապարտյալներ կան և ցանկանում են, որ իրենց մասին, նորանշանակ նախարար ջան, հիշես»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։
Նրանց պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի և իրենց վրա էլ տարածվի։
«Եթե վաղը մեզ դրական պատասխան չտվեցին, մենք հարազատներով անժամկետ նստացույց և հացադուլ կանենք»,– ասել է թերթի զրուցակիցը։
Թերթը հիշեցնում է, որ նախօրեից ցմահ ազատազրկված 53 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան