Հանրապետական կուսակցությունը «Այո»-ի 150 շտաբ է բացել
Հանրապետական կուսակցությունը Հայաստանի տարածքում շուրջ 150 շտաբ ունի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հայաստանի տարածքով մեկ Հանրապետական կուսակցության շտաբներն արդեն բացվել են, սկսել են աշխատել», -հավելեց Բաղդասարյանը:
Նաև ասաց, որ երկու օրից կուսակցությունում կորոշեն մարզային այցելությունների գրաֆիկը, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:
Հարցին, թե որոշվել է, թեր որ ուժերի հետ են իրականացնելու «Այո»-ի քարոզարշավը, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց` նշելով, որ նման քննարկում կուսակցությունում չի եղել: