Ջեոֆրի Ռոբերթսոն. Այս վճիռը կարևոր և մեծ նշանակություն ունի հայերի համար
«Սա իսկապես լավ վճիռ էր հայերի համար»,-այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը, ով ներկայացնում էր Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործով։
«Վճիռը ուշադիր կարդալու դեպքում կառանձնացնենք 3 ուղղություն․առաջին, այն դուրս է բերում ստորին պալատի վճիռը, որում դատարանը կասկածներ էր հայտնել հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Վերին պալատը նշեց, որ ինքն իրավունք չունի ընդհանրապես ոչինչ ասելու այդ առումով։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ Եվրոպական այս բարձրագույն դատարանը որոշեց, որ հայ ժողովուրդն ունի իրավունք՝ հարգված լինելու և իրենց տեսակետները ցեղասպանության մասին պետք է պաշտպանվեն։ Ապագայում ոչ մի կասկած չի լինի, որ Եվրոպայում բարձրագույն դատարանն ասում է, որ հայերը պետք է հարգվեն իրենց պատմության համար։ Սա նշանակում է, որ մարդիկ կարող են դատապարտվել ցեղասպանությունը ժխտելու համար՝ որպես այլատյացության ելույթների դեմ պայքարի մաս»,-ասաց Ջեոֆրի Ռոբերթսոնը։
Փաստաբանի խոսքերով, այստեղ խնդիրն այն է, թե արդյո՞ք Փերինչեքի դեպքում հայտարարությունները կարող են դիտվել որպես այլատյացություն, բռնության կոչ կամ անհանդուրժողականություն։
«Փերինչեքի դեպքում, եթե լինեին այս կետերը, նրա դատապարտումը արդարացված կլիներ։ Շվեյցարիայի դատախազները սխալ էին նրան դատապարտելու համար, քանի որ նա անարժեք պրովոկատոր է և նա արել է անտեղի հայտարարություններ։ Սա հենց պարոն Փերինչեքի արժեք չներկայացնելու փաստն է, որ որոշել են, որ սխալ է նրան դատապարտել»,-ասաց Ռոբերթսոնը։
Վճռում ամենակարևոր հարցը, որ բարձրացվում է, Թուրքիայի սեփական օրենքների լեգալությունն է։ Ինչպես նշեց Ռոբերթսոնը, Թուրքիայի քրեական օրենսգրքում ասվում է, որ չպետք է վիրավորել թրքությունը, որի պատճառով Թուրքիայում շատ հայեր, ցեղասպանության թուրք աջակիցներ դատապարտվում էին, որոնցից էր Հրանտ Դինքը։
«Այսպիսով, այս վճռով, Թուրքիայի այս օրենքն այլևս չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիային։ Այս վճիռը կարևոր և մեծ նշանակություն ունի հայերի համար»,-ասաց փաստաբանը։
Panorama.am-ի թղթակցի հարցին, թե այսպիսով այս վճիռը խոչընդոտ չի հանդիսանա հետագայում այլ երկրներում ևս Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու համար՝ պարոն Ռոբերթսոնը պատասխանեց, որ այո՛, դատարանը հաստատել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության ժխտումը, եթե այն այլատյացություն կամ բռնություն է պարունակում և Շվեյցարիան ստիպված չի լինելու փոխել իր օրենքը, սակայն պետք է այն առավել ուշադրությամբ կիրառել։
Նախորդող`
Գևորգ Կոստանյան. ««Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մենք մեր նպատակին հասանք»
ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
ՄԻԵԴ պաշտոնական պարզաբանումները «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի վերաբերյալ
ՄԻԵԴ Մեծ պալատը հաստատում է. Հայոց ցեղասպանության հերքումը նսեմացնում է հայության արժանապատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան