Զինվորական մեքենան գլորվել է ձորը. պայմանագրային զինծառայող է մահացել
Նախօրեին Տավուշի մարզում՝ Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զինվորական «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):
ՊՆ լրատվական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ մեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող 50-ամյա Բ. Ս.-ն մահացել է, իսկ ուղևորը՝ 48-ամյա սպա Ա. Ա.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: Սպայի վիճակը բավարար է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան