Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
«Եթե չլինի ցանկություն և քաղաքական կամք, պրոբացիայի ծառայությունը մեզ մոտ չի գործի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
Ըստ նրա, պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են, հետո նոր պրոբացիայի հիմնական պատվիրատուները՝ ոստիկանության, քննչական կոմիտե, դատախազություն, դատարան, քրեակատարողական հիմնարկ: Սրանք այն հինգ հիմնարկներն ենք, որոնք պատվիրելու են պրոբացիայի ծառայությանը աշխատանքներ, զեկույցներ:
Ա. Գասպարյանի խոսքով, պրոբացիայի ծառայության ներդրմամբ հնարավոր է լուծել մի քանի խնդիր. «Մեր երկրում կալանավորումը որպես խափանման միջոց, բավականին բարձր տոկոս է կազմում, ազատազրկման հետ կապված պատիժները գերակշռում են: Այս ամենի հետևանքով քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են: Բացի այդ, ծառայության ներդրումը նաև ֆինանսական, տնտեսական առումով է ձեռնտու»:
Նա նշեց նաև, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվելու են խափանման նոր միջոցներ, Քրեական նոր օրենսգրքով՝ նոր պատժատեսակներ:
«Բոլոր այն պատժատեսակները և խափանման միջոցները, որոնք կապ չունեն ազատազրկման հետ, ենթադրաբար, պետք է իրականացվի պրոբացիայի ծառայության կողմից»,- ասաց Ա. Գասպարյանը:
Այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր հատուկ հանդիպում, քննարկում կամավորների հետ, ովքեր ցանկանում են ներգրավվել պրոբացիայի ծառայության հետ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին են պրոբացիայի ծառայության գործառույթները, առանձնահատությունները:
Նախորդող հրապարակումներ՝
Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին