Պրոբացիայի ծառայության օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել է եվրոպացի փորձագետի եզրակացությունը (տեսանյութ)
«Արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 21-ին պաշտոնապես կներկայացնի Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի փաթեթը: Ստացվել է նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետի եզրակացությունը՝ առաջարկություններով, դիտողություններով, որոնք ևս հաշվի կառնվեն լրամշակման ժամանակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջարկություններ, դիտողություններ են արվել եվրոպացի փորձագետի կողմից, նա ասաց, որ դրանք հիմնականում կապված են Հայաստանի և եվրոպական օրենսդրության տարբերությունների հետ. «Մենք սիրում ենք ամեն ինչ հստակ, մանրամասն գրել՝ միգուցե ավելի քիչ ենք թողնում կիրառողներին մանևրել, ավելի ազատ լինել: Հնարավոր է ՝ սա բխում է մեր Սահմանադրությունից, որ պաշտոնատար անձիք պարտավոր են կատարել այն, ինչ նախատեսված է օրենքով: Կարծում եմ՝ որոշակի առաջարկություններ կլինեն փորձագետի կողմից, թե ինչու եք այդքան մանրամասն գրել»:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում ներդրվելիք պրոբացիայի ծառայության և եվրոպայում գործող նույն ծառայության միջև սար ու ձորի տարբերություն չկա, բայց յուրաքանչյուր երկիր ունի իրեն յուրահատուկ պրոբացիայի համակարգ:
Այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր հատուկ հանդիպում, քննարկում կամավորների հետ, ովքեր ցանկանում են ներգրավվել պրոբացիայի ծառայության հետ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին պրոբացիայի ծառայության գործառույթները, առանձնահատությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան