Եթե ժողովուրդը կորոշի, որ լինի խորհրդարանում, թող լինի. Վարչապետը` Արա Աբրահամյանի մասին
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես որևէ մեկ անձի կամ քաղաքական գործչի հետ խնդիր չունեմ», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին խորհրդարանում:
«Դա որոշելու է ժողովուրդը, և եթե ժողովուրդը կորոշի, որ նա լինի խորհրդարանում, թող լինի»,-հավելեց Աբրահամյանը` նկատելով, որ ինքը ժողովրդի անունից ոչինչ չի կարող ասել:
Նշենք, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, թե պատրաստվում է կուսակցություն ստեղծել և մասնակցել 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան