Եվրոպան գնաց հավասարակշռությունը պահպանելու սկզբունքով. թուրքագետը ՄԻԵԴ-ի վճռի մասին
Ֆորմալ առումով մեր՝ հայկական կողմը ինչ պահանջներով որ մտել էր գործընթացի մեջ, դրանք կարծես թե բավարարվել են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով կայացրած վճռին:
«Եվրոպան գնաց իր որդեգրած «վին, վին» սկզբունքով, այսինքն՝ որևէ մի կողմին չնեղացնելու և հավասարակշռությունը պահպանելու սկզբունքով: Որոշումը բավականին լղոզված ձևակերպումներով էր արված: Սա մեզ համար պարտություն չէ, բայց հաղթանակ էլ չէ»,-նշեց թուքագետը:
Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ի որոշումով երկու կողմերն էլ հնարավորություն են ստանում վճիռը մեկնաբանել այնպես, ինչպես իրենց հարմար է. «Ինձ չի բավարարում այս որոշումը, քանի որ հստակություն չկա»:
Խոսելով նախօրեին ԳԱԱ-ում մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովից, որին շուրջ 100 մասնակից է ներկա աշխարհի տարբեր երկրներից՝ Անուշ Հովհաննիսյանն ասաց. «Այսպիսի հանդիպումների վեճերից, զեկույցներից, հարցադրումներից զտվում են այն ճանապարհները, որով մենք պետք է գնանք մեր նպատակներին հասնելու համար»:
Նախորդող հրապարակումներ՝
Ջեոֆրի Ռոբերթսոն. ՄԻԵԴ-ը լիովին բավարարել է Հայաստանի կառավարության պահանջները
Ամալ Քլունիի և Ջեոֆրի Ռոբերթսոնի հայտարարությունը․ Որոշումը հաղթանակ է Հայաստանի համար
Գևորգ Կոստանյան. ««Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մենք մեր նպատակին հասանք»
ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան