Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնն այս տարի նվիրված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին
Հոկտեմբերի 20 – ից 27-ը տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը, որն այս տարի կկրի «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագիրը: Փառատոնային երեք համերգների ընթացքում կկայանան մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ, կհնչեն թվով 18 կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի բացման համերգը (հոկտեմբերի 20) տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում. այն կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո,բեմում կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հոկտեմբերի 22-ին և 27-ին:
Այս տարի փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ երեք համերգային օրերի ընթացքում կլինեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հատկանշական է, որ փառատոնն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության զոհերի հիշատակին:
Համերգների մուտքն ազատ է: Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա