«Գլենդեյլ Ադվենտիստ»-ի մասնագետները բուժօգնություն կտրամադրեն Տավուշի բնակչությանը
Հնգօրյա այցով Հայաստան է ժամանել «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետներ՝ Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:
ԱՄՆ-ից ժամանակ բժիշկների առաքելությունը կենտրոնանալու է մասնավորապես Նոյեմբերյանում: Տեղի բժշկական կենտրոնին ԱՄՆ պատվիրակները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը նշել է, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսել է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին:
Սա մասնագետի արդեն 6-րդ այցն է Հայաստան: Այս տարվա մայիսին փոքր խմբով մեր երկիր այցելության ընթացքում նա մանրամասն ծանոթացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հագեցվածությանը և կարիքներին:
«Գլենդեյլ Ադվենտիստ»-ը և Նոյեմբերիայի բժշկական կենտրոնի համագործակցության մասին է վկայում նաև միմյանց հետ հաղորդակցությունը նաև հեռակապի միջոցով: Համագործակցությունն ամրապնդելու նպատակով առաջիկայում ծրագրվում է երկու կազմակերպությունները ամրագրել որպես «քույր» բժշկական կենտրոններ:
«Այցը հնարավորություն կտա առողջապահական համակարգի մասին առավել լայն պատկերացում կազմել: Մեզ համար ուրախալի է, որ, չնայած դժվարություններին և մարտահրավերներին, առկա են նաև առաջընթաց և հաջողություններ»,- նշել է կենտրոնի նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստակամ են աջակցել Հայաստանին առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Նախատեսվում է, որ նրանք կկատարեն, ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և շուրջ 50 վիրահատություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում