Հաքերները ՀՀ քաղաքացու բանկային հաշվից 70 հազար եվրո են հափշտակել. «Հրապարակ»
ԿԲ նախկին նախագահ, «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանը վերջերս տհաճ պատմության մեջ է ընկել։ Կազմակերպության խոշոր հաճախորդներից մեկը կիբեռհանցագործության զոհ է դարձել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Նա էլեկտրոնային փոստով բանակցություններ է վարել լոնդոնյան գործընկերների հետ, գործարք է կնքել։ Եվ երբ հերթը հասել է գումարի փոխանցմանը, հաշվեհամար է ստացել, ապա այդ հաշվեհամարով 70 հազար եվրո գումար է փոխանցել Լոնդոն։ Սակայն հետո պարզվել է, որ գումարը ստացել է ոչ թե հասցեատերը, այլ բոլորովին ուրիշ անձ։ «Գառնի ինվեստ»-ի ղեկավար Բագրատ Ասատրյանը չի մանրամասնել խարդախության մեխանիզմը։
Նա միայն ասել է, որ հաքերները կոտրել են իր հաճախորդի էլեկտրոնային հասցեն. «Գումարին տիրացել են էլեկտրոնային փոստը ջարդելու միջոցով։ Ջարդել են, մտել են այստեղից գումար են տարել։ Դիմել ենք ոստիկանության և կենտրոնական բանկին, որտեղ կա փողերի լվացման և ապօրինի շրջանառության կանխմամբ զբաղվող ստորաբաժանում։ Արդյունքներին սպասում ենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում