Արսեն Ղազարյան. «Քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց». ՀԺ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անակնկալ հայտարարություն է արել. Այն է՝ հիմա քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց:
Թերթի հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանել է. «Դրա ժամանակն էլ կգա: Տեսեք, խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»:
«Այսպիսի ծրագրի մասին մինչ օրս որևէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների և գործարարների միության նախագահը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է, և Իրան-Հայաստան նոր գազամուղի ծրագրի մասին հարց շոշափվել է: Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակությանը ընդամենը 20-25 տոկոսով»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան