Առանձնահատուկ երաժշտական կարողություն ունեցող ազգ ենք. Կոմպոզիտոր
«Երաժշտական կյանքում մեր երիտասարդների ներդրումը, իրենց ծաղկունքը վերջին տարիներին շատ անսովոր է»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատենք մեր երիտասարդ սերնդի պոտենցիալը, ի՞նչ է սպասվում հայ դասական երաժշտությանը:
Կոմպոզիտորի խոսքով, նախադրյալներ եղել են, բայց այդպիսի բուռն թռիքչը երաժշտության բնագավառում, անսովոր է:
«Առանձնահատուկ երաժշտական կարողություն ունեցող ազգ ենք: Մերոնք շատ են, Եվրոպայի տարբեր երկրներում ունենք երիտասարդ ստեղծագործողներ, երաժիշտ կատարողներ, երգիչներ»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Ասուլիսին ներկա դաշնակահարուհի Սվետլաննա Նավասրդյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք տեղի երիտասարդական ուժերը՝ դաշնամուրային արվեստում, ասաց. «Շատ չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա