Պերմյակովը ցմահ ազատազրկման կդատապարտվի. Փաստաբան
Կասկածից վեր է, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման կդատապարտվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Չեմ կարող պատկերացնել, որ նման պայմաններում, երբ նա 7 հոգու կյանք է խլել, կարող է հանկարծակի լինի այլ պատիժ»,-ասաց նա:
Իրավահաջորդների մյուս ներկայացուցիչը` փաստաբան Երվանդ Վարոսյանը, ասաց, որ մինչ այժմ ձեռք բերված ապացույցներով սպանություն կատարողը մեկն է եղել, և դա Պերմյակովն է: «Մինչ այս պահն այլ տվյալներ չունենք, ամեն ինչ պտտվում է Պերմյակովի անձի շուրջ, նույնիսկ ստի դետեկտորով է ապացուցվում, որ եթե անգամ կան որոշ հակացուցումներ, ապա դրանք ընդամենը նրա պատկերացմամբ են»,-հավելեց փաստաբանը:
Նախորդող հրապարակում`
Պերմյակովը ծնողներին ուղղված նամակում նկարագրել է Ավետիսյանների սպանության պահը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին