Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ փուլ» նախագծի ֆինանսավորման համար 150 մլն ԱՄՆ դոլարի կնքված համաձայնագիրը, որի շրջանակում աշխատանքները հաջող ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում է կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի համար նախատեսվող 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային վարկային համաձայնագրերի այսօր նախատեսվող ստորագրումը:
Դմիտրի Պանկինը կարևորել է համագործակցության խորացումը՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Նա արդյունավետ եւ հաջողված է համարել փոխգործակցությունը և նշել, որ Եվրասիական զարգացման բանկը այսուհետ եւս պատրաստ է Հայաստանի հետ շարունակել ակտիվ գործակցությունը: