Եթե փաստեր ունի, պետք է ներկայացնի, եթե՝ ոչ, քրեական պատասխանատվության կենթարկվի. Գ.Սահակյանը՝ Զուրաբյանին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
-ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեղադրել է ՍԴ նախագահ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու համար: Որպես խորհրդարանի ղեկավար ինչպե՞ս եք վերաբերվում պատգամավորի հայտարարությանը և դրա արդյունքում հարուցված քրեական գործին:
-Գիտեք դրանք անիմաստ խոսակցություններ են: Դրա տակ որևէ բան որոնել չարժե: Վենետիկի հանձնաժողովը միակ կառույցն է, որտեղ սահմանադրագետներ են, և ամբողջ աշխարհն այդ կառույցից է օգտվում: Այդ կառույցն իջեցնել ԺԷԿ-ի մակարդակի, բնութագիրն է մի մարդու, ով արտաբերում է նման անհեթեթ խոսակցություններ և փորձում դրանով ուշադրություն գրավել: Եթե ասում է՝փաստեր ունի, ուրեմն պետք է ներկայացնի: Եթե ոչ, իհարկե քրեական պատասխանատվության կենթարկվի: Իհարկե, ես դրա կողմնակիցը չեմ, որ քրեական պատասխանատվության ենթարկեն, որովհետև մշտապես ասել եմ և պատկերացնում եմ, թե նման դեպքում ոչնչությունը ինչ կդառնա: Դրա համար պիտի հանգիստ թողնես:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան