Վերլուծաբան. Հայաստանը վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմին. «168 Ժամ»
«Հայաստանը, կարծում եմ, արդեն վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմի, քանի որ Հայաստանին չհաջողվեց վերջին 20 տարիների ընթացքում, բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքով ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները: Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ Ադրբեջանն իր պարտությունը չի ընդունել:
Ավելին, հնարավորության դեպքում այն ռազմական ուժով կցանկանա իր ավելի քան 20 տարի առաջ կորցրածը ետ բերել: Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է առնվազն ընդունեն, որ այլևս պատերազմով ոչինչ չեն կարող կորզել: Բայց ադրբեջանական հասարակությունը տարիներ շարունակ պատրաստվում է վրեժխնդրության պատերազմի, և անկախ նրանից, թե նախագահ Ալիևի նման ծրագրերն իրատեսական են, թե՞ ոչ, Ադրբեջանի հասարակության ստվար զանգվածը վստահ է, որ իրենք կարող են արագ և հաջողված պատերազմ վարել, եթե Ռուսաստանը Հայաստանին չսատարի»,-«168 ժամ» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի անդամների ազգային շահերից է բխում Հարավային Կովկասում կայուն ազգային պետությունների ներկայությունը, որոնք կարող են անկախ արտաքին քաղաքական որոշումներ ընդունել և կայուն լինել թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում