Ամալ Քլունի. Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող ձևակերպումները անթույլատրելի են
Բրիտանական The Telegraph պարբերականը անդրադարձել է օրերս ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով կայացրած վճռին՝ նկատելով, որ դատարանը ընդգծել է, որ իրավասություն չի ունեցել վիճարկելու Հայոց ցեղասպանության եղելության հարցը:
Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ պարբերականը գրում է, որ համաձայն այդ որոշման, Շվեյցարիայում Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը չի հարուցել ռասայական խտրականություն և ատելություն, այդ իսկ պատճառով էլ շվեյցարական դատարանը խախտել է թուրք գործչի խոսքի ազատության իրավունքը:
Պարբերականը նկատում է, որ Հայաստանը դատական գործում որպես երրորդ կողմ էր ներկայացված ի դեմս միջազգային կարգի փաստաբանների: Հայկական կողմի պահանջն էր դատարանի ստորին պալատի կողմից տրված ձևակերպումների հերքումը, որոնք կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանության եղելությունը:
Այս կապակցությամբ պարբերականը մեջբերում է դատարանում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնող միջազգային փաստաբան Ամալ Քլունիի խոսքն այն մասին, որ Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող ձևակերպումները անթույլատրելի են:
Այս համատեքստում պարբերականը նախ նկատում է, որ ՄԻԵԴ-ի որոշումից Հայաստանի կառավարությունը գոհ է, քանի որ բավարարվել են իրենց պահանջները և ապա մեջբերում է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքը.
«Դատարանի վճիռը լավ արդյունք էր Հայաստանի և հայության համար»:
Պարբերականի դիտարկմամբ՝ այս տեսակետին է նաև Հայաստանի կառավարությունը դատարանում ներկայացրած բրիտանացի հայտնի իրավապաշտպան Ջեոֆրի Ռոբերթսոնը, ով, ըստ պարբերականի, շեշտել է, որ դատարանի որոշմամբ՝ հայ ժողովուրդը իրավունք ունի պաշտպանելու իր նախնիների և նրանց սերունդների արժանապատվությունը:
Նախորդիվ՝
Ջեոֆրի Ռոբերթսոն. ՄԻԵԴ-ը լիովին բավարարել է Հայաստանի կառավարության պահանջները
«Al Jazeera»-ի եթերում փորձագետները պնդել են, որ ՄԻԵԴ-ը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դրել
Ամալ Քլունիի և Ջեոֆրի Ռոբերթսոնի հայտարարությունը․ Որոշումը հաղթանակ է Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան