Ո՞վ են դրանք, ի՞նչ են ուզում. Արագածոտնի մարզպետը` «Ոչ»-ի ճակատի մասին
Արագածոտնի մարզում կձևավորվեն խմբեր, որոնք կայցելեն գյուղեր ու բնակչությանը կներկայացնեն հանրաքվեի դրված Սահամանդրության փոփոխությունների նախագծի առավելությունները: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
-Միայն առավելություննե՞րն են ներկայացնելու, թերություններ չկա՞ն Նախագծում:
-Չէ, թերություններ ես չեմ տեսնում:
-Պարոն Սահակյան, բացի, «այո»-ի քարոզարշավից, իրականացվելու է նաև «ոչ»-ի քարոզարշավ: Մարզում նրանց առանց խոչընդոտների կհատկացվե՞ն տարածքներ քարոզարշավ իրականացնելու համար:
-Դրանք ո՞վ են:
-Նրանք, ովքեր ընդդիմանում են Սահմանադրության փոփոխություններին:
-Ես չեմ ճանաչում նրանց, չգիտեմ:
-Նրանք նույնպես պատրաստվում են քարոզարշավի: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը…
-Դրանք որտե՞ղ ունեն կուսակցականներ, որտե՞ղ ունեն մարդիկ, ո՞վ են դրանք, ի՞նչ են ուզում, ի՞նչ են արել էս պետության, էս հայրենիքի համար:
-Նաև Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը, նրանք բոլորը «ոչ»-ի կողմնակիցներ են…
-Ասում եք նրանք բոլորը, «Ժառանգությունը», դրանից մի հոգի մարդ ա մնացել Ազգային ժողովում: Նրանք բոլորը, նրանք բոլորը, դրանք ովքե՞ր են, մի Զարուհի չի՞:
-«Ժառանգություն»-ում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Մենք անհանգստանալու բան չունենք, իրանք կողմնակիցներ մարզում չունեն:
-Պարոն Սահակյան, ես անհանսգտանալու մասին չեմ հարցնում, այլ` տարածքներ տրամադրվելո՞ւ են «ոչ»-ին` քարոզարշավ իրականացնելու համար:
-Հա, թող գան, կներկայացնեն, կուսումնասիրենք, իհարկե:
-Իսկ Ձեր մարզում ինչպե՞ս է բնակչությունը տրամադրված Հանրաքվե անցկացնելուն:
-Դե հեսա քվեարկությունը կլնի, կիմանաք:
-Պարոն Սահակյան, որոշ շրջանակներում արդեն կանխատեսումներ են արվում, որ Հանարքվեն կեղծվելու է…
-Ես չեմ կարող նման խոսակցությունների մասին խոսալ, ես նման խոսակցություններ չեմ լսել, չգիտեմ:
-Օրինակ, Հայ Ազգային կոնգրեսը արդեն հայտարարել է, որ Հանրաքվեն կեղծիքներով է ընդունվելու:
-Իրանք են էն ժամանակ` 96 թվականին կեղծել, մենք կեղծելու ցանկություն չունենք: Իրանք են կեղծիքներ արել, կեղծիքների հիմքը դրել, մենք վերացրել ենք դա: Իրանք թող գնան մտածեն իրանց մասին, որ իրանք են կեղծիքների հիմքը դրել, 96 թվականին ամբողջ ժողովրդին դարձրին թշնամի, հիմա իրանք են խոսում կեղծքիներից:
Նշենք, որ Արագածոտնի մարզը Հանարքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացրել է մարզում առկա շինությունների ցուցակ, որտեղ կարող են «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները անվճար քարոզչություն իրականացնել: Արագածոտնի մարզում այդ վայրերի քանակը 13 է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան