ՀԱԿ-ն առաջիկա անելիքների մասին
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
«Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
Նիստում քննարկվել է նաև հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաև հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր»,-ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները