ՖԻՖԱ-ն կուսումնասիրի Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխության հանգամանքները
Բրազիլական «Սանթոսի» նախաձեռնությամբ ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի՝ կապված Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխության հետ: Այս մասին հայտնում է sport.es-ը: «Սանթոսը» բողոք է ներկայացրել հարձակվողի տեղափոխության դեմ, որը կայացել է 2013 թ. ամռանը: Բրազիլական կողմի կարծիքով՝ ակումբը տրանսֆերային գործարքի իրականացման գործընթացում խաբվել է:
Պաշտոնապես «Սանթոսը» Նեյմարի համար ստացել է 57,1 մլն եվրո, սակայն իսպանական դատարանի տեղեկություններով՝ գործարքի իրական արժեքը կազմել է 94,8 մլն: Այդ գումարի զգալի մասը փոխանցվել է հարձակվողի հարազատներին ու ներկայացուցիչներին: ՖԻՖԱ-ն կհետաքննի այդ դեպքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում