Մեսսին, այնուամենայնիվ, չի մասնակցի Բրազիլիայի ընտրանու հետ խաղին
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի Արգենտինայի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի շրջանակներում: Նոյեմբերի 14-ին արգենտինացիները կխաղան բրազիլացիների, նոյեմբերի 17-ին՝ կոլումբիացիների հետ:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում հույս ունեին, որ Մեսսին կհասցնի վերականգնվել մինչև բրազիլացիների հետ հանդիպումը, սակայն ֆուտբոլիստը որոշել է չարագացնել ապաքինման գործընթացը՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Սպասվում է, որ Լիոնելն ասպարեզ դուրս կգա մադրիդյան «Ռեալի» հետ նոյեմբերի 21-ին կայանալիք Իսպանիայի առաջնության խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում