ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նախօրեին տվյալների փոխանցման ծառայությունների խափանման մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ժամը 22:00-ի դրությամբ վերացվել է: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար»,-ասված է հաղորդագրությունում: