Աշնանային առաջնությունը՝ առաջին անգամ
2015 թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևան քաղաքում առաջին անգամ անցկացվել է «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի աշնանային առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մարզադպրոցի Վանաձոր, Աբովյան և Մասիս քաղաքների մասնաճյուղերից առաջնությանը մասնակցած 63 հեծանվորդների մրցումներով հիմք է դրվել մարզադպրոցի գարնանային և աշնանային առաջնություն անցկացնելու ավանդույթին, որի հիմնական նպատակն է բացահայտել հեծանվորդ երեխաների կարողությունները, գնահատել այս մարզաձևով հետագայում լուրջ զբաղվելու նրանց ներուժը, ինչպես նաև գնահատել մարզիչների կատարած աշխատանքի արդյունքները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գավաթներ, մեդալներ և դիպլոմներ է հանձնել առաջնության երկօրյա մրցումներում (10 կմ անջատ և 30 կմ խմբակային վազք) ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված Ամու Ասուբովին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած Հենրիկ Երանոսյանին ու Ավագ Գրիգորյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում