Մեր ժողովրդին աղբյուր ենք տալիս՝ իրեն պատկանող երաժշտությունից օգտվելու. Արմեն Մարտիրոսյան
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրի շրջանակում ձայնագրվել է Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժողովրդական 550 երգ: Այս մասին այսօր Կոմիտասի տուն-թանգարանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը:Ծրագիրը նախաձեռնել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը:
«Երկու տարում ձայնագրած հարյուրավոր երգերը տեղադրել ենք համացանցում` armenianmusic.am կայքում: Այստեղ տեղադրվում են ձայնագրված երգերը, նոտաները, բառերը, երգի մասին տեղեկատվությունը հայերեն, անգլերեն, ռուսերեն»,-նշեց Շահնազարյանն՝ ընգծելով, որ տեղադրված յուրաքանչյուր երգ իր նկարն ունի:
Նա հայտնեց նաև, որ հիմնադրամը հրատարակել է նաև ժողովածուներ. «Բոլորը կարող են դիտել, օգտվել: Այսօր էլ ամբողջ ծրագիրը ներկայացնում ենք, աշխարհում ոչ մի ազգ չի արել նման մասշտաբի գործ: Տասը տարվա գործ է, բայց երկու տարում ենք արել»:
Ծրագրի շրջանակում լույս է տեսել է նաև Կոմիտաս վարդապետի՝ 100 տարի անց նոտաներով հանդերձ այն երգերի ժողովածուն, որոնց միայն տեքստերն էին հրատարակվել Կոմիտասի կենդանության օրոք՝ «Հազար ու մի խաղ»՚ անվանումով:
Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, երբ նյութը տեղադրվում է կայքում նաև աշխատանք է տարվում այն տարածելու առումով. «Մեր ժողովրդին աղբյուր ենք տալիս, որտեղ նա կօգտվի իրեն պատկանող երաժշտությունից: Բազմիցս մեր հայրենակիցներից նամակ-խնդրանքներ եմ ստանում՝ ինչ-որ երգի բառեր, նոտաներ հայկական է, թե չէ, կայքը բոլոր հարցերի պատասխանն է տալիս»:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանն էլ նկատեց, որ այս ծրագրով ու կայքով կարևորագույն խնդիր է լուծվել:
«Ազգային ինքնության պահպանման խնդիրն արդիական է նաև մեր սփյուռքահայ բարեկամների համար: Նախագիծը գլոբալ խնդիր է լուծում մեր ազգի համար՝ մշակութային ժառանգության պահպանում և փոխանցում սերունդներին»,-նշեց Մ. Սուլթանյանը:
Նա նաև հավելեց, որ շնորհանդեսի անցկացման վայրը հատուկ է ընտրվել Կոմիտասի տուն-թանգարանը, որտեղ սփյուռքից ժամանակ հայ երտասարդները հնարավարություն ունեցան փոքրիկ էքսկուրսի մասնակցել և ծանոթանալ կոմիտասյան արվեստի գանձարաններին:
Նախորդող հրապարակում՝
Հայկական ազգային երաժշտության ինքնատիպ վկայական՝ գանձնարան ու գանձատուփ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա