Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան
Բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության և ՄԿՈՒ ոլորտներում: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկու հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ Էրազմուս և Հորիզոն 2020 ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով: ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականցված կրթական ծրագրերը արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը:
«Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համգործակցության շարունակականությունը բուհական կր ության, ՄԿՈՒ, լրացուցիչ և շարունակական, ինչպես նաև ֆորմալ կրթության ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան