Չինական քրիզանթեմը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
Չինական քրիզանթեմը՝ 3,8 մ բարձրությամբ, որն աճեցվել է Հէնան նահանգում, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես բույս, որն իր մեջ ներառում է տվյալ ծաղկի մի քանի տեսակներ: Rg.ru-ի փոխանցմամբ, չինացի գյուղատնտեսները կարողացել են մշակել և նման ռեկորդային ծաղիկ ստանալ 4 տարիների ընթացքում:
Արդյունքում բույսի վրա ծաղկում են 1000-ից ավելի տեսակի քրիզանթեմներ: Համաշխարհային ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 18-ին Գինեսի գրքի ներկայացուցիչների կողմից Կայֆենե քաղաքում տեղի ունեցած քրիզանթեմների փառատոնին: