Իրավախախտին ամեն անգամ պատժելով՝ խնդիրը չի լուծվի. Արման Դանիելյան (տեսանյութ)
«Պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրն է վերացնել հանցագործության պատճառները, մինչդեռ մեր իրավական համակարգը սկսած խորհրդային ժամանակներից, ուղղված է նրան, որ հանցագործը պետք է պատժվի և վերջ»,-«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում իրավախախտների գնահատման և վերականգնման ծրագրի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
Ըստ նրա, ամեն անգամ պատժելով խնդիրը չի լուծվի, պետք է պարզել, թե ինչու է տվյալ իրավախախտը կատարել այդ հանցագործությունը, ինչու նորից կանի, եթե առկա վիճակը ճշտկվի:
Ա. Դանիելյանի խոսքով, եթե այլընտրանքային պատիժների կատարման բաժինը միայն վերահսկողություն է իրականացնում, պրոբացիայի ծառայությունը պետք է նաև դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքներ իրականացի, փորձի լուծել նրանց խնդիրները:
«Այդ նպատակով պետք է ունենալու կարիքների գնահատման մեխանիզմներ: Այսինքն, եթե դատապարտյալը հանցագործություն է անում, որովհետև մասնագիտություն չունի, աշխատանք չունի, չի կարողանում վաստակել, պետք է լուծել այդ խնդիրը, ոչ թե անընդհատ պատժել»,- ասաց Ա. Դանիելյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում մարդիկ հիմնականում դիմում են հանցագործության սոցիալական խնդիրներից ելնելով. «Հանցագործության պատճառները տարբեր են, հիմնականում սոցիալական խնդիրներն են, ինչպես նաև կա շրջապատի խնդիր, տարբեր վարքագծերի տեր մարդիկ, քրեական մտածելակերպ ոչ միայն բանտերում, այլ նաև այլ հաստատություններում, հասարակության մեջ»:
Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն ասաց, որ Հայաստանում իրավախախտների կարիքների գնահատման գործիքների նախագծերը մշակել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն եվրոպացի փորձագետների հետ համատեղ:
«Իհարկե, մենք հետևել ենք եվրոպական փորձին, սակայն այդ գործիքները տեղայնացված են: Հնարավոր է փորձարկման ընթացքում պարզվի, որ որոշ դրույթներ կիրառելի չեն, վերանայվեն և փոփոխվեն»,- նշեց նա:
Ծրագրի շրջանակում ստեղծված պրոբացիայի երկու պիլոտային ստորաբաժանումներում, ըստ նրա, փորձարկվում է դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքների ծրագիրը, ռիսկերի գնահատման գործիքները:
«Նախատեսված է, որ առաջիկայում կունենանք պրոբացիայի օրենսդրությունը և պիլոտային ծրագրի ընթացքում փորձարկված գործիքները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն»,- ասաց Հ. Խեմչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան