Բրիտանացի լրագրողը մահացել է Ստամբուլի օդանավակայանում
Բրիտանացի լրագրող Ժակլին Սաթոնը կասկածելի հանգամանքներով մահացել է Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Մահվան հանգամանքները հայտնի չեն, ժուռնալիստի գործընկերները պահանջում են միջազգային հետաքննություն անցկացնել:
Ժուռնալիստը երկար տարիների համագործակցել է բարեգործական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ, ինչպես նաև աշխատել է «Բի-Բի-Սի»-ում որպես պրոդյուսեր: Բացի այդ, Սաթոնը զբաղվել է կանանց իրավունքների մասին հետազոտություններով՝ աշխատելով Իրաքի և Աֆղանստանի լրատավամիջոցներում:
Միաժամանակ, ժուռնալիստը աշխատել է դոկտորական աստիճան ստանալու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան