Երևանում կբացվի հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հոկտեմբերի 23-ին կբացվի «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը: Այն նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման նշանակալի իրադարձությանը: Կազմակերպվում է «Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպությունը համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է ինչ Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև, ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին:
Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա