Յուրա Մովսիսյանը շարքից դուրս է եկել երկու շաբաթով
Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվել է «Լոկոմոտովի» (1:2) հետ ՌԴ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման 56-րդ րոպեին, շարքից դուրս է եկել երկու շաբաթով:
Հիշեցնենք, որ մոսկովյան թիմի մյուս հարձակվողը՝ Զե Լուիշը, սեպտեմբերի վերջին ազդրի վնասվածք ստացել և ասպարեզ կարող է վերադառնալ միայն հոկտեմբերի վերջին:
Այսպիսով՝ Դմիտրի Ալենիչևի տրամադրության տակ միայն մեկ հարձակվող է մնում՝ Ալեքսանդր Կոզլովը: Սակայն «Դինամոյի» հետ 13-րդ տուրի արտագնա խաղում կենտրոնական հարձակվողի պարտականությունները, դատելով ամեն ինչից, կկատարի հոլանդացի Քվինսի Պրոմեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում