Հայաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է աջակցել Սիրիայից փախստական ընդունած երկրներին, այդ թվում` Հայաստանին
Հոկտեմբերի 9-12-ը նորվեգական Ստավանգերում տեղի ունեցած ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը առաջարկություններ է ներկայացրել առանձին բանաձևերի վերաբերյալ, որոնք ընդունվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկությունները վերաբերել են սիրիական կոնֆլիկտի հետևանքով փախստականներ ընդունած գործընկեր պետություններին աջակցություն ցուցաբերելուն:
«Միայն Հայաստանը շուրջ 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից: Ճիշտ է պետությունների անուններ չեն հնչել, բայց մենք նման առաջարկ ներկայացրել ենք, որոնք ընդունվել են և որևէ խնդիր այս մասով չի եղել», -հավելեց Նահապետյանը:
Շարունակելով ներկայացնել Վեհաժողովի աշխատանքները, Նահապետյանը տեղեկացրեց, որ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակությունն է իրեն պահել ինչպես միշտ:
«Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ավանդական դարձած իրենց ձևակերպումները և որևէ նոր բան չի հնչել: Պետք է նշել, որ նախագահողը ընդհատեց ադրբեջանական պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարց էր հնչում: Տպավորություն էր, որ բոլորը հոգնել էին նույնանման հայտարարություններ լսելուց»,- բնկատեց Նահապետյանը` ընդգծելով, որ ադրբեջանական պատվիրակությունը հենց միայն այդ հանձնաժողովի նիստին է մասնակցել` անտեսելով նստաշրջանի աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, ըստ Նահապետյանի, ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքները Հայաստանի համար «եղել են բարենպաստ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան