ՆԱՏՕ-ն պետք է ներողություն խնդրեր` թուրքական ռազմական ուղղաթիռների` ՀՀ օդային սահմանը խախտելու համար. Թևան Պողոսյան
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրաձայնել է թուրքական ռազմական ուղղաթիռների` հայկական սահմանը հատելու մասին հարցը:
«Նիստից հետո ես օգտագործեցի սպորտային հակումներս և միջանցքում վազեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետևից ու նրան ներկայացրի խնդիրը: Նա նախ զարմացավ, հետո խոստացավ հետամուտ լինել հարցին», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատվիրակության անդամ Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային այդ մասին գրավոր հարց է ուղղել և հուսով է, որ նոյեմբերի սկզբին պատասխան կստանա:
«Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն ակտիվ գործընկերներից է ում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ օրեցօր ընդլայնվում ու խորանում են: Խնդիրն այս պահին ինձ համար աղմուկ բարձրացնելն էր, որ դասեր ստանան, նման բան այլևս չկրկնվի: Եթե ՆԱՏՕ-ն իսկապես գնահատում է իր անդամ երկրների սահամանների անվտանգությունը, պետք է սկսեր իրենից` ներողություն խնդրեր կատարվածի համա,ր եթե օդային սահմանը ուղղաթիռները հատել են եղանակային պայմանների պատճառով, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ», -ներկայացրեց Թևան Պողոսյանը: