«Կեցցե Ռուսաստանը». Երևանում սիրիահայերը շնորհակալություն են հայտնել Պուտինին
«Կեցցե ռուս-սիրիական բարեկամությունը», «Կեցցե Ռուսաստանը» գրություններով պաստառներով հոկտեմբերի 18-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց մի քանի սիրիահայեր ակցիա են կազմակերպել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելու համար: Բացի այս պաստառներից, նրանք իրենց ձեռքներին ունեցել են նաև Պուտինի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լուսանկարները: Նրանք նաև վանկարկել են՝ «Спасибо Руссия, Спасибо Путин»:
Ակցիայի մասնակիցները Սիրիայում իշխող Բաշար Ասադի կողմնակիցներն էին, և նրանք գոհունակություն էի հայտնում այդ երկրի կառավարությունից:
«Որպես քրիստոնյա մեզ Սիրիայի կառավարությունը շատ է օգնել: Դրա համար հայերը չեն պատկերացնում կառավարությունը առանց Ասադի», -ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ սիրիահայ էլ նկատել է, որ Սիրիան խաղաղ ապրում էր, բայց Եվրոպան և ԱՄՆ-ն խանգարել են այդ խաղաղությունը:
Ակցիայի ընթացքում հնչել են Ռուսաստանի ու Սիրիայի պետական օրհներգները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում